NEWS.am: Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է. ԵԺԱ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի հարցով Պուտինի հայտարարության մասին

13/07/2021 20:10

Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է, եւ փառք Աստծո, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցվել են: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Մոսկվա-Մինսկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար, ՌԴ պատվավոր տնտեսագետ Անդրեյ Բելյանինովը՝ մեկնաբանելով վերջերս ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի կողմից արված հայտարարությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ Հայաստանում ընտրություններն անցկացվել են այն իրավիճակին ֆոնին, որը ստեղծվել էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանում կմեծանա բնակչության թիվը, քանի որ նույնիսկ Ռուսաստանում հայերն ավելի շատ են, քան Հայաստանում: Այնուամենայնիվ, նա չի պատասխանել այն հարցին, թե ինչ նկատի ուներ Պուտինը, երբ խոսում էր բարդ, սուր եւ զգայուն հարցերի մասին:

Source